ՆՈՎՈԹԵՅՆ ՈՒԼՏՐԱ
ՆՈՎՈԹԵՅՆ ՈՒԼՏՐԱ
Բժշկական արտադրատեսակ՝ Խոնավեցնող աչքի կաթիլներ ՆՈՎՈԹԵՅՆ ՈՒԼՏՐԱ (արհեստական արցունք) 10մլ և 5մլ տարողությամբ շշակներ, 1մլ x 5 շշակներ բլիստերում:
Բաղադրություն՝ պոլիէթիլենգլիկոլ 400 4մգ/մլ, պրոպիլենգլիկոլ 3մգ/մլ, հիդրոքսիպրոպիլգուար 8A, բորաթթու, սորբիտոլ, նատրիումի քլորիդ, 2-ամինո-2-մեթիլ պրոպանոլ(AMP), նատրիումի հիդրօքսիդ, աղաթթու, թորած ստերիլ ջուր։
(ATC – S01XA):
Ցուցված է մեղմելու «Չոր աչքի» ախտանիշները՝ աչքերի գրգռվածություն, կարմրություն, հոգնացություն։ Որպես օժանդակ միջոց կոնտակտային լինզաներ կրելիս դիսկոմֆորտի վերացման համար։ Համատեղելի է կոնտակտային լինզաների հետ։
Օգտագործման եղանակ՝ երեխաներին և մեծահասակներին 1-2 կաթիլ յուրաքանչյուր աչքին, ըստ կարիքի օրական մի քանի անգամ։
Հակացուցում՝ անհատական անընդունելիություն բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ։ Եթե կնկատեք կողմնակի երևույթներ, ապա անհապաղ դիմեք Ձեր բժիշկին։
Հատուկ ցուցումներ՝ կիրառել միայն աչքերին կաթեցման համար։ Մինչև կիրառելը կարդացեք ներդիր թերթիկը: Չի կարելի կիրառել՝ եթե հեղուկը փոխել է գույնը կամ վնասված է շշակը։ Բացառեք շշակի ծայրի հպումը այլ մակերեսներին։ Կիրառելուց հետո փակել կափարիչը։
Պահպանման ժամկետ և պայման՝ 36 ամիս արտադրման ամսաթվից (տես շշակի վրա)։ Պահպանել չոր և արևի ճառագայթներից պաշտպանված վայրում, մինչև 30C ջերմաստիճանում։
Ներմուծող՝ ԳԵՏ ՖԱՐՄ ՍՊԸ, ՀՀ ք․Երևան Գայի 8 97 0056
Արտադրող՝ ՍՓՍ1 ՀաՆոյ դեղագործական ԲԸ, Հանոյ Վիետնամ։
Նովոթեյնը և չոր աչքի համախտանիշը
Բաղադրությունը՝
Պոլիէթիլենգլիկոլ 400 և Պրոպիլենգլիկոլ – խոնավեցնում և հանգստացնում է աչքերը։
Հիդրօքսիպրոպիլգուար – առաջացնում է պաշտպանիչ թաղանթ։
Բաղադրիչները աչքի մեջ հեղուկ վիճակից վեր են ածվում գելային վիճակի։
Արդյունքում դրսևորում է երկար խոնավեցնող ազդեցություն և գելային պաշտպանիչ թաղանթ:
Ուժեղ կողմերն են՝
- Կարելի է կաթեցնել անմիջապես լինզաների վրա՝ կրելու ընթացքում։
- Առանց կոնսերվանտների է։
- Արտադրված է նորարական BFS տեխնոլոգիայով։
- GMP և ISO13485 սերտեֆիկատներ։
Կիրառման ցուցումներն են՝
- Չոր աչքի համախտանիշ։
- Կոնտակտային ոսպնյակներ կրելիս, որպես խոնավեցնող միջոց։
Կիրառման եղանակ
- Երեխաներին, մեծահասակներին և տարեցներին կաթեցնել յուրաքանչյուր աչքի պարկի մեջ 1-2 կաթիլ, օրական մի քանի անգամ ըստ կարիքի։
Աչքերում չորության առաջացման արտաքին պատճառներն են՝
- Երկար տեսողական լարված աշխատանքը, հիմնականում էկրանների առջև։
- Չոր օդը, չօդափոխվող կամ ծխով լցված միջավայրերը։
- Կոնտակտային լինզաներ կրելը, անորակ շպարը, փոշին։
Աչքերի չորության ախտանիշներն են՝
- աչքերում այրոց, մրմռոց կամ ավազահատիկի զգացողություն։
- աչքերի կարմրություն, հոգնացություն կամ քերծող ցավ։
- Որոշ դեպքերում տեսողության վատթարացում և պայծառ լույսի նկատմամբ զգայունություն։
Խորհուրդներ՝
- Խուսափել վերը նշված վնասակար գործոններից։
- Տեսողական լարված աշխատանք կատարելիս ընդմիջել յուրաքանչյուր 20 րոպեն մեկ 2 րոպեով, ցանկալի է հայացքը սևեռել 20 մետր հեռավորության առարկայի վրա։
- Համակարգչի էկրանը տեղադրել աչքերի մակարդակից ցածր և հաճախ թարթել էկրանի առջև գտնվելիս։
- Հաճախ օդափոխել միջավայրը որտեղ գտնվում եք։ Ցանկալի է կիրառել խոնավեցնող սարք հատկապես ցուրտ եղանակին՝ երբ միջավայրը ջեռուցվում է տաքացուցիչներով։
- Աչքի խոնավեցնող կաթիլները բավականին էֆֆեկտիվ են կանխարգելելու համար հետագա բարդությունները։


